Այսօր: Չորեքշաբթի, 20 Նոյեմբերի 2019թ.
Դդմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴԴՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 39
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Դդմաշեն ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Դդմաշենddmashen.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 օգոստոսի 2019 թվականի N 39

ԽԱՉԻԿ ԳՈՒՐԳԵՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏԱՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելքվ <<Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին>> 2002 թվականի դեկտեմբերի 25-ի Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Խաչիկ Գուրգենի Գևորգյանի դիմումը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Խաչիկ Գուրգենի Գևորգյանի կողմից օգտագործվող հողամասը նախատեսված չի այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չի <<ՀՀ հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, չի ընդգրկված ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմաներին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ՝ ո ր ո շ ու մ  ե մ.

1. Ճանաչել Խաչիկ Գուրգենի Գևորգյանի սեփականության իրավունքը ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքի, կադաստրային 05-030-0016-0005 ծածկագրով փաստացի օգտագործվող 0.16683 հա մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասի, ինչպես նաև հողամասի վրա 1997թ. կառուցված 102.79 քմ ընդհանուր մակերեսով /82.88 քմ ներքին մակերեսով/ տան, 1997թ. կառուցված 10.17 քմ մակերեսով /6.07 քմ ներքին մակերեսով/ նկուղի, 1997թ. կառուցված 14.14 քմ մակերեսով ծածկի և 1997թ. կառուցված 3.85 քմ մակերեսով պարիսպի նկատմամբ, որը փաստացի օգտագործվել է նրա կողմից մինչև 2001 թվականի մայիսի 15-ը:

Հողամասումառկաէնաև ինքնակամշինություն՝ 8.05 քմմակերեսով /6.37 քմներքինմակերեսով/ կաթսայատուն:

2. Հողամասերի սահմանները որոշվում են <<Վաչագան Հակոբյան>> ԱՁ-ի կողմից չափագրված և Դդմաշեն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասերի հատակագծերով:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Խաչիկ Գևորգյանի սեփականության իրավունքներն ամրագրված հողամասերի նկատմամբ ու տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականներ:

4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
Ավետիս Ավետիսյան


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Չի գործում
Կարգավիճակի հիմք՝Անվավեր է ճանաչվել Դդմաշեն համայնքի ղեկավարի 02.09.2019թ. N42 որոշմամբ
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԴՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner