Այսօր: Չորեքշաբթի, 20 Նոյեմբերի 2019թ.
Դդմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴԴՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 45
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Դդմաշեն ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Դդմաշենddmashen.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 սեպտեմբերի 2019 թվականի N 45

ՖԵՆԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏԱՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Դդմաշեն համայնքի հողերի սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 20.04.1992թ. N 12 որոշման, Ռազմիկ Սարիբեկի Խաչատրյանի ընտանիքին սեփականաշնորհվել է 1.28 հա գյուղատնտեսական նշանակության հողամաս: 22.04.2017թ. մահացած Ռազմիկ Խաչատրյանի մահից հետո նրա գույքը ժառանգել է կինը՝ Ֆենիկ Ավետիքի Մխիթարյանը /04.09.2019թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր/:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետի պահանջով՝ ո ր ո շ ու մ  ե մ.

1. Օրինական հատկացված 1.28 հա-ից ավել փաստացի օգտագործվող հողամասի նկատմամբ ճանաչել Ֆենիկ Ավետիքի Մխիթարյանի և Աղասի Ռազմիկի Մխիթարյանի սեփականության իրավունքը:

2. Հողամասը նախատեսված չի այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չի <<ՀՀ հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, չի ընդգրկված ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմաներին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ:

3. Հողամասերի սահմանները որոշվում են <<Վահրամ Հակոբյան>> ԱՁ-ի կողմից չափագրված և Դդմաշեն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասերի հատակագծերով:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Ֆենիկ Մխիթարյանի և Աղասի Մխիթարյանի սեփականության իրավունքներն ամրագրված հողամասերի նկատմամբ ու տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականներ:

5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
Ավետիս Ավետիսյան


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԴՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner