Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ԴԴՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Դդմաշեն, , ddmashen.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2019թվականի N 43

ԽԱՉԻԿ ԳՈՒՐԳԵՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏԱՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելքվ <<Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին>> 2002 թվականի դեկտեմբերի 25-ի Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի պահանջներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով Խաչիկ Գուրգենի Գևորգյանի դիմումը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Խաչիկ Գուրգենի Գևորգյանի կողմից օգտագործվող հողամասը նախատեսված չի այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չի <<ՀՀ հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, չի ընդգրկված ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմաներին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ՝ ո ր ո շ ու մ ե մ.

1. Ճանաչել Խաչիկ Գուրգենի Գևորգյանի, Ֆրիդա Ալբերտի Վարդանյանի և Էդգար  Խաչիկի Գևորգյանի սեփականության իրավունքը ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքի, կադաստրային 05-030-0016-0005 ծածկագրով փաստացի օգտագործվող 0.16683 հա մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասի, ինչպես նաև հողամասի վրա 1997թ. կառուցված 102.79 քմ ընդհանուր մակերեսով /82.88 քմ ներքին մակերեսով/ տան, 1997թ. կառուցված 10.17 քմ մակերեսով /6.07 քմ ներքին մակերեսով/ նկուղի, 1997թ. կառուցված 14.14 քմ մակերեսով ծածկի և 1997թ. կառուցված 3.85 քմ մակերեսով պարիսպի նկատմամբ, որը փաստացի օգտագործվել է նրանցկողմից մինչև 2001 թվականի մայիսի 15-ը:

Հողամասում առկա է նաև ինքնակամ շինություն՝ 8.05 քմ մակերեսով /6.37 քմ ներքին մակերեսով/ կաթսայատուն:

2. Հողամասերի սահմանները որոշվում են <<Վաչագան Հակոբյան>> ԱՁ-ի կողմից չափագրված և Դդմաշեն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասերի հատակագծերով:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Խաչիկ Գևորգյանի սեփականության իրավունքներն ամրագրված հողամասերի նկատմամբ ու տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականներ:

4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`            Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                        
գ.Դդմաշեն