Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ԴԴՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Դդմաշեն, , ddmashen.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 ՀՈՒԼԻՍԻ 2019թվականի N 37

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման II գլխի պահանջներով և հիմք ընդունելով Հուսիկ Գուրգենի Ենոքյանի` իրեն պատկանող Դդմաշեն գյուղի 11 փողոց, 4 հասցեում 1992թ. կառուցված անավարտ տունն օրինական ճանաչելու մասին դիմումը` ո ր ո շ ու մ ե մ.

1. Հուսիկ Գուրգենի Ենոքյանին պատկանող Դդմաշեն գյուղի 11 փողոց, 4 հասցեում 1992թ. կառուցված 147.96 քմ մակերեսով /122.02 քմ ներքին մակերեսով/անավարտ տունը ճանաչել օրինական:

2. Սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված շինությունը կառուցված չի ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք, շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:

3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`            Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                        
գ.Դդմաշեն