Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ԴԴՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Դդմաշեն, , ddmashen.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2019թվականի N 44

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապե-տության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշմամբ և ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

1. Դդմաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող 180.6 քմ /0.01806 հա/ հասարակական կառուցապատման հողամասի վրա «ԳԱՌՉԻՆՈ» ՍՊԸ-ի կողմից ինքնակամ կառուցված հասարակական նշանակության 33.32 քմ ընդհանուր մակերեսով /30.52 քմ ներքին մակերեսով/ սպասասրահը ճանաչել պետական սեփականություն և օրինական:

2. Սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված շինությունը կառուցված չի ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք, շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:

3. Սույն որոշման 1-ին կետով պետական սեփականություն և օրինական ճանաչված շինությանը և հողամասին տրամադրել /սահմանել/ հասցե - գ. Դդմաշեն, «Դոմիկ», 2/1:

4. Օրինական ճանաչված կառույցի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկել «ԳԱՌՉԻՆՈ» ՍՊԸ-ին նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/ գնել հասարակական նշանակության շինությունը /կառույցը/` յուրաքանչյուր մեկ քառ. մետրը՝ 4950 ՀՀ դրամով, իսկ դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասը` կադաստրային արժեքով:

5. Օրինական ճանաչված կառույցի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկել «ԳԱՌՉԻՆՈ» ՍՊԸ-ին նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառք/ գնել ինքնակամ կառույցի սպասարկման և պահպանման համար կադաստրային արժեքով օտարվող հողամասը՝ առավելագույն չափով, 90695 դրամ ընդհանուր արժեքով, այդ թվում՝ ինքնակամ կառույցի սպասարկման և պահպանման համար կադաստրային արժեքով օտարվող հողամասը կրկնակի չափով – 33.32 քմ x 2 x 222.0 դրամ = 14795 դրամով և ինքնակամ կառույցների սպասարկման և պահպանման համար կադաստրային արժեքով օտարվող մնացած հողամասը եռակի չափով – 113.96 քմ x 3 x 222.0 դրամ = 75900 դրամով:

6. Սույն որոշումից ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:

7. Աշխատակազմի գլխավոր մասնագետին - սույն որոշումից ծագող իրավունքի պետական գրանցման արժեքը՝ 25.000 /քսանհինգ հազար/ դրամ և պետական տուրքի գումարը` 1000 /մեկ հազար/ դրամ, փոխանցել համայնքի բյուջեի «Պարտադիր վճարներ»-ի 4823 հոդվածից:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`            Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                        
գ.Դդմաշեն