Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ԴԴՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Դդմաշեն, , ddmashen.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 ՕԳՈՍՏՈՍԻ 2019թվականի N 38

ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Դդմաշեն համայնքի հողերի սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 20.04.1992թ. N 12 որոշման, Ժորա Վարազդատի Խաչատրյանի ընտանիքին սեփականաշնորհվել է 0.12 հա տնամերձ հողամաս: 18.09.2018թ. մահացած Ժորա Վարազդատի Խաչատրյանի մահից հետո նրա գույքը ժառանգել է կինը՝ Նինա Արտավազդի Խաչատրյանը /06.06.2019թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր/:

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետի և «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով` ո ր ո շ ու մ ե մ.

1. 15.03.1948թ. ծնված Նինա Արտավազդի Խաչատրյանին Դդմաշեն գյուղի 11 փողոց, 44 հասցեում գտնվող, օրինական հատկացված 0.12 հա և փաստացի օգտագործվող 0.17124 հա տնամերձ հողամասի վրա կառուցված 1998թ. կառուցված 49.78 քմ մակերեսով /38.08 քմ ներքին մակերեսով/ տունը, 1998թ. կառուցված 30.34 քմ մակերեսով /22.83 քմ ներքին մակերեսով/ հացատունը և 1998թ. կառուցված 7.37 քմ մակերեսով ծածկը ճանաչել օրինական:

Հողամասում առկա են նաև 2006թ. կառուցված 5.15 քմ մակերեսով /3.91 քմ ներքին մակերեսով/ տուն, 2006թ. կառուցված 2.61 քմ մակերեսով ծածկ, 2006թ. կառուցված 5.04 քմ մակերեսով /4.20 քմ ներքին մակերեսով/ տնտեսական շինություն և 1998թ. կառուցված 39.31 քմ մակերեսով /34.85 քմ ներքին մակերեսով/ անավարտ շինություն՝ գոմ:

2. Օրինական հատկացված 0.12 հա-ից փաստացի ավել օգտագործվող 0.05124 հա-ի նկատմամբ ճանաչել սեփականության իրավունք:

3. Բնակելի տունը կառուցված չէ և չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային oրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային oբյեկտների oտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ:

4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`            Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                        
գ.Դդմաշեն