Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ԴԴՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնք
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Դդմաշեն, , ddmashen.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ՕԳՈՍՏՈՍԻ 2019թվականի N 41

ԴԴՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԲՆԱԿՉԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի և 24-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով, Դդմաշեն համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 11-ի «2019թ. տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 1-Ն որոշումը` ո ր ո շ ու մ  ե մ.

1. Դդմաշեն համայնքում 2019 թվականին մահացած ներքոհիշյալ բնակիչների ընտանիքներին Դդմաշեն համայնքի վարչական բյուջեի սոցիալական այլ ծրագրերի /10.3.1/ 4726 հոդվածից տրամադրել հուղարկավորության նպաստ.

1/ Սենո Աշոտի Գրիգորյանի ընտանիքին - 40.000 /քառասուն հազար/ դրամ: Գումարը տրամադրել հանգուցյալի որդուն` Վահե Սենոյի Գրիգորյանին:

2/ Բրավնիկ Վասակի Անտոնյանի ընտանիքին - 40.000 /քառասուն հազար/ դրամ: Գումարը տրամադրել հանգուցյալի որդուն` Սամվել Ալբերտի Անտոնյանին:

3/ Կտրիչ Աղվանի Գալստյանի ընտանիքին - 40.000 /քառասուն հազար/ դրամ: Գումարը տրամադրել հանգուցյալի թոռանը` Աղվան Ռուբիկի Գալստյանին:

4/ Ավագ Բալաբեկի Գորեյանի ընտանիքին - 40.000 /քառասուն հազար/ դրամ: Գումարը տրամադրել հանգուցյալի որդուն` Սևակ Ավագի Գորեյանին:

ԸՆԴՀԱՄԵՆԸ - 160.000 /հարյուր վաթսուն հազար/ դրամ

2. Աշխատակազմի գլխավոր մասնագետին - սույն որոշումն ընդունել ի գիտություն և կատարել համապատասխան գործարքներ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`            Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                        
գ.Դդմաշեն