Այսօր: Չորեքշաբթի, 20 Սեպտեմբերի 2017թ.
Դդմաշենի համայնքապետարանի պաշտոնական կայք
ԴԴՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
27.05.17 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
2017 թվականի մայիսի 27-ի համապետական շաբաթօրյակի ընթացքում Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում իրականացվեց սանիտարական մաքրման, աղբահանման և աղբահեռացման աշխատանքներ, որում ներգրավված էին Դդմաշենի համայնքապետարանի, միջնակարգ դպրոցի, բուժ. ամբուլատորիայի աշխատակիցները, համայնքի բազմաթիվ բնակիչներ, ինչպես նաև 2 բեռնատար ինքնաթափ ավտոմեքենա, 1 էքսկավատոր /բուլդոզեր/: Համայնքի գլխավոր և երկրորդական փողոցներում, հասարակական մարդաշատ վայրերում իրականացվեց սանիտարական մաքրման, աղբահանման և աղբահեռացման աշխատանքներ, մասնավորապես՝ 1 բեռնատարով տեղափոխվեց կենցաղային աղբը, իսկ մյուս բեռնատարով՝ ճանապարհների եզրերից հավաքված աղբը: Բուլդոզեր տրակտորով իրականացվեց աղբավայրի վերածված տարածքների մաքրման ... Մանրամասն
09.05.17 ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴԴՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՎԵՏԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի հայրենակիցներ Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 9–ի՝ Հայրենական Մեծ պատերազմի և Շուշիի փառապանծ հաղթանակների տոնի կապակցությամբ, մաղթում խաղաղ ու երջանիկ ժամանակներ, արևշատություն, անսպառ եռանդ և հայրենաշեն նորանոր գործեր, որոնցով մեր Հայաստան աշխարհը առավել կշենանա ու կհզորանա, ինչպես նաև նորանոր նվաճումներ՝ հայրենիքի պաշտպանության վեհ գործում։ Մեր ժողովրդի կյանքում միշտ էլ եղել են ճակատագրական պահեր ու մարտահրավերներ, որոնց հաղթահարել ենք մեր հզոր կամքով ու միասնականությամբ և շարունակելու ենք նույն կերպ ամրապնդել մեր պետականությունը։ Այդպես է եղել Մայիսյան Ավարայրին, Մայիսյան Սարդարապատին, Մայիսյան Հայրենականին ու Մայիսյան Շուշիին և դեռ էլի ... Մանրամասն
08.03.17 ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴԴՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՎԵՏԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ
Սիրելի կանայք, մայրեր և քույրեր Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն, երջանկություն ու մեծագույն հաջողություններ: Մարտի 8-ը տոնացույցում ամենասպասված և հատկապես մեր մայրերի, կանանց ու աղջիկների նկատմամբ անսահման երախտիքի զգացումներ առաջացնող տոներից մեկն է: Անկախ դիրքից եւ ճանաչված լինելու աստիճանից` տոնին անհամբերությամբ ենք սպասում բոլորս: Եղեք միշտ ուրախ, հմայիչ ու գեղեցիկ, շրջապատված անսպառ ուշադրությամբ ու հոգատարությամբ, և թող բարին ու բնության զարթոնքը հովանի լինեն ձեզ և ձեր ընտանիքներին: Այն ջերմությունը, որ կնոջ շնորհիվ ստեղծվում է ընտանիքում, առանձնահատուկ է: Այն երջանկությունը, որ կնոջ շնորհիվ թևածում ... Մանրամասն
28.01.17 ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴԴՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՎԵՏԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
«Սիրելի հայրենակիցներ, այսօր մենք տոնում ենք մեր ժողովրդի ամենանվիրական տոներից մեկը՝ Հայոց բանակի օրը: Բանակ, որի ձևավորումը ճակատագրի բերումով ընթացավ պատմական մեր հայրենիքի մաս կազմող Արցախ աշխարհի ազատագրման համար մղվող մարտական գործողություններին զուգահեռ: Թերևս նաև դա է պատճառը, որ հաղթանակած մեր բանակն այսօր տարածաշրջանի ամենամարտունակ բանակի պատվաբեր համարումն ունի, իսկ նրա տոնը՝ մեր ժողովրդի ամենանվիրական տոներից մեկն է: Հաղթանակած մեր բանակի տոնը ևս մեկ առիթ ու հնարավորություն է կրկին հիշելու բոլոր այն հերոս ազատամարտիկներին, ում նվիրումի ու հաճախ նաև կյանքի գնով ստեղծվեց և կայացավ մեր բանակը: Փառք ու պատիվ, նաև երախտիք ու խոնարհում մեր անձնվեր հերոսների հիշատակին, հերոսներ, ... Մանրամասն
05.10.16 ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴԴՄԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՎԵՏԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ ուսուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։ Ամեն երեխայի գիտակցական կյանքը հենց ձեզանով է սկսվում, և ձեր վաստակն անուրանալի է հայրենի երկրի ապագա քաղաքացիների կրթության ու դաստիարակության գործում: Դուք մեր ապագա սերունդների սրտերում սերմանում եք հայրենասիրություն ու նվիրում, ձեր այսօրվա սաները վաղը կերտելու են մեր երկրի պատմությունը` դառնալով նրա զինվորը, մտավորականը, աշխատավորն ու մշակը: Դուք ձեր առաքելությունն իրականացնում եք արժանապատվորեն եւ անտրտունջ, որովհետեւ գիտակցում եք, որ ընտրել եք   մի ճանապարհ, որից երբեւէ չեք հրաժարվելու` անկախ ցանկացած դժվարությունից, որովհետեւ ուսուցիչը կոչում է, ոչ թե մասնագիտություն: Հայ ժողովուրդը ... Մանրամասն
1


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Դդմաշեն 1փ. 30

098 661354

ddmashen.gegharquniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԴՄԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner